ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Կուզեք համաձայնեք, կուզեք՝ ոչ

Կուզեք համաձայնեք, կուզեք՝ ոչ
23.11.2024 | 10:47

Մինչ համալիրում ամենառաբիս ու ցածրարժեք երգերի տակ պարող զինվորականների տեսանյութը հազարավոր լայքեր է հավաքում, մի բան ասեմ:

Երբ ծառայում էի ՀՀ սահմանապահ զորամասերից մեկում, նմանատիպ երգ-երաժշտության տակ անկեղծ պարող զինվորների տեսարաններ մեկ անգամ չէ, որ տեսա:

Տեղից ելնող ամեն մի թուրքшկան կլանչոցի պրոպագանդիստ-«արտիստ» գալիս էր զորամաս, կլկլացնում էր հնարավոր ամենացածր երաժշտությունն ու թողնում գնում էր:

Ես էդ ժամանակ՝ լինելով 18-19 տարեկան ժամկետային զինծառայող, հասկացա, որ բանակային բարքերն ավելի շատ կառուցված են ոչ թե հայրենասիրության վրա, այլ՝ կիսափողոցային ու կիսագողական արժեհամակարգի:

Չեմ ուզում ավելի մանրանամ, ու մի նախադասությամբ կասեմ՝ «ռաբիսը» ծանր ամպի նման առկա է բանակում:

Երբ մենք հասկանում ենք, որ «կիսաբաց լուսամուտներ», «նռան հատիկներ» Խորենացու մեդալի արժանացած դիանագրիգորյանների սցենարներ սպառած հասարակությունը մի օր պետք է նիկոլ ընտրեր, մենք պետք է նաև հասկանանք, որ «կլանչոց» ու թուրքական «կաղկանձի» տակ տժժացող զինվորականը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին, որ բոլորս ենք ցանկանում:

Հայը, առավել ևս՝ զինվորականը, պարտավոր է արի լինել ոչ միայն զենքը ձեռքին, այլև՝ ամենուրեք: Նա պետք է էտալոն լինի, արիության, առաքինության էտալոն:

Կուզեք համաձայնեք, կուզեք՝ ոչ:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Մի Շուշան Պետրոսյան էր միայն, որ ժամանակին իր հայրենասիրական ու ոգևորիչ երգերով գալիս էր զորամաս ու փորձում էր ցրել միջակության ծանր ամպը:

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ